Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 5.2012
Կանանց կարծիքը կրծքով կերակրման վերաբերյալ
Ծննդաբերությունից հետո վաղ շրջանում անցանկալի հղիությունր հանդիսանում է այն գործոններից մեկը, որը կարող է բացասաբար անդրադառնալ կնոջ վերարտադրողական առողջության վրա: Միջծննզյան միջակայքը բնորոշվում է որպես 2 կենդանի ծնունդների միջև ընկած ժամանակահատված: Միջծննդյան կարճ միջակայքր կարող է բացասաբար ազդել ինչպես մոր առողջության, այնպես էլ երեխայի կենդանի մնալու հավանականության վրա: Համաձայն «ժողովրդագրական և առողջության հարցերի հետազոտության, 2010» (ԺԱՀ, 2010) ծննդաբերությունների 28%-ր տեղի է ունեցել անցյալ ծննդաբերությունից հետո 24 ամսվա, 12%-ը` 18 ամսվա րնթացքում [1]: Ընդհանուր առմամբ, երիտասարդ կանանց շրջանում գերակշռում է կարճ միջծննդյան միջակայքր: Այսպես, 20-29 տարիքային խմբի կանանց 37%-ի մոտ միջծննդյան միջակայքր փոքր է եղել 24 ամսից, իսկ նույն ցուցանիշը 30-39 տարեկանների շրջանում կազմել է 9 տոկոս: Փաստորեն, հետծննդյան շրջանն ունի կարեոր նշանակություն կանանց և նրանց երեխաների առողջության համար: Հետեաբար բեղմնականխման ճիշտ կազմակերպումն այս շրջանում հանդիսանում է կանանց վերարտադրողական առողջության պահպանման կարեոր հնարավորություն: Այսօր լակտացիոն ամենորեայի մեթոդր (ԼԱՄ) գրավում է իր ուրույն տեղր հետծննդյան հակաբեղմնավորիչ մեթոդների շարքում: Այն մատչելի է բոլոր կերակրող մայրերի համար, առանց որեէ բացառության, անվճար է ե հիմնված է կրծքով կերակրման առավելությունների վրա [2,3]: Համաձայն ԺԱՀ-ի տվյալների (2010) բոլոր կանանց 20,8% ե ամուսնացած կանանց 27% տեղեկացված են ԼԱՄ-ի մասին: Սակայն բոլոր կանանց միայն 0,5% ե ամուսնացած կանանց 0,8% են երբեէ օգտվել ԼԱՄ մեթոդից:
Տվյալ աշխատանքի նպատակն է գնահատել կանանց գիտելիքներր ԼԱՄ մեթոդի ե կրծքով կերակրման վերաբերյալ:
Նյութը ն մեթոդները: Իրականացվել է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն դիմած 18-36տ 690 կանանց հարցում հղիության երրորդ եռամսյակում, ծննդաբերությ ունից հետո մեկ ե 6 ամիս անց: Անց է կացվել անանուն հարցում, գաղտնիության պայմաններում: Նախապես կանայք ստացել են տեղեկություն աշխատանք նպատակի մասին և տվել են իրենց համաձայնությունր հարցմանր մասնակցելու համար: Հարցաշարում րնդգրկվել են հարցեր կանանց սոցիալ-տնտեսական բնութագրերի վերաբերյալ: Հարցերի որոշ մասր վերաբերել են ծննդաբերությունից հետո դաշտանային ցիկլի վերականգնման, հղիանալու հնարավոր ժամկետներին: Հարցերի մեծ մասր վերաբերել է ԼԱՄ մեթոդին (իրազեկությունր, տեղե-կատվության աղբյուրներր, ԼԱՄ-ի օգտագործման
համար անհրաժեշտ պայմաններր, կիրառման ժամկետը և ժամանակր): Եղել են նաե մի շարք հարցեր կրծքով կերակրման վերաբերյալ:
Ստացված արդյունքներն ու դրանց քննարկումը: Հարցվել են 690 կին հղիության երրորդ եռամսյակում, երեխայի ծննդից մեկ ե վեց ամիս անց: Հարցված հղի կանանց գերակշռող մեծամասնության (84,1%) քաղաքի բնակիչներ էին ե միայն 15,9%` գյուղական վայրերի: Անկասկած, գյուղական վայրերում այսօր առկա է հնարավորություն գտնվել բժշկական հսկողության տակ հղիության վարման նպատակով: Սակայն այս կամ այն պատճառով (նախկինում կեսարյան հատում, ծննդաբերության րնթացքի բարդություն) նրանք դիմել են Երեան քաղաքի բուժհաստատություն` հսկողության նպատակով: Հարցվածների հիմնական մասր` 63,8% ունեին բարձրագույն կրթություն, 23,2%` միջնակարգ, 13%- ր` միջին մասնագիտական ե միայն 1,4%` թերի միջնակարգ:
Հարցվածների 47,8% առաջնածին էին, 52,2%- ը` կրկնածին: Կրկնածին կանանց հիմնական մասր (60,6%) կերակրել է կրծքով նախորդ ծննդաբե-րություններից հետո, 39,4%-ր` ոչ: Որպես կրծքով չկերակրման հիմնական պատճառ հարցվածներր նշել են կրծքի կաթի անբավարար քանակությունը: Կրծքով կերակրած կանանց հիմնական մասր (57,6%) նշել է կրծքի կերակրման տևողությունը 7 և ավել ամիս: Նրանց գերակշռող մասր (83,5%) նշել է, որ կրծքով կերակրման ժամանակ չի հղիացել: Հարցումից պարզվել է, որ կրծքով կերակրման րնթացքում 84,8%-ր չի օգտագործել որեէ հակաբեղմնավորիչ մեթոդ (ՀԲ): Բեղմնականխիչներ օգտագործած (15,2%) կանանց գերակշռող մեծամասնությունր (78,6%) օգտագործել է ապահովիչ, 14,3%` ներարգանդային պարույր (ՆԱՊ) ե միայն 7,1%-ը` սպերմիցիդ: Այն հարցին, թե ծննդաբերությունից հետո երբ կարող է վերականգնվել դաշտանային ֆունկցիան, եթե կինը չի կերակրում, բոլոր հարցվածների մեծամասնությունր (43,1%) նշել է 1 ամիսը, 29,2%` 2 ամիսը, 10,8%` 3-4, 9,2%` 5-6, 6,2%` 7-8 ամիսը և միայն 1,5%` 1 տարին: Իսկ այն հարցին, թե կրծքով կերակրման դեպքում երբ կարող է վերականգնվել դաշտանային ֆունկցիան ծննդաբերությունից հետո, կա նանց 33,3% նշել է 5-6 ամի սը, 23,8%` 3-4,15,9%` 1,12,7%`2,7,9%`7-8 ամիսը և 6,3%` 1 տարին (աղյուսակ 1):
Աղյուսակ 1. Ծննդաբերութունից հետ դաշտանային ցիկի վերականգնման ժամանակը
Ծննդաբերությունից |
Կրծքով կերակրման |
Կրծքով |
հետո անցած |
բացակայություն |
կերակրում |
ժամանակը |
% |
% |
1 ամսից |
43,1 |
15,9 |
2 ամսից |
29,2 |
12,7 |
3-4 ամսից |
10,8 |
23,8 |
5-6 ամսից |
9,2 |
33,3 |
7-8 ամսից |
6,2 |
7,9 |
12 ամսից |
1,5 |
6,3 |
Հարցվածների մեծամասնության կարծիքով (42,2%) ծննդաբերությունից հետո կինը կարող է հղիա-նալ 6 ամսից: 20,3% կանայք որպես հղիանալու հնա-րավոր ժամկետ են նշել 4-5 ամիսը, 21,9%-ը 3 ամիսը, 15,9%-ը` 1 ամիսը: 50,8% կանանց կարծիքով կրծքով կերակրումը կարող է կանխել անցանկալի հղիությունը: Հարցվածների 47,7%-ը արտահայտել են հակառակ կարծիքը ե միայն 1,5%-ը վստահ չի եղել իր պա-տասխանի մեջ: Կանանց 66,2%-ը նշել է, որ ծննդաբե-րություններից հետո օգտագործելու էորեէՀԲ, 33,8%` ոչ: Ընդ որում, նրանց գերակշռող մեծամասնությունը ուներ կայացած որոշում ապագա ՀԲ մեթոդի մասին: Այսպես, նրանց կեսից ավելին (58,9%) որոշել էր ապագայում օգտագործել ապահովիչ, 21,4%-ը` ՆԱՊ, 12,5%-ը` ընդհատված սեռական հարաբերություն, 5,4%-ը` հորմոնալ հակաբեղմնավորիչներ: Ընդ որում, ուշադրության է արժանի այն փաստը, որ հարցվածների միայն 1,8%-ն է նշել, որ հակաբեղմնավորիչ որեէ մեթոդ կօգտագործի բժշկի հետ խորհրդակցելուց հետո: Հարցվածների հիմնական մասը (57,8%) իրագեկ չէր ԼԱՄ-ի մասին: 42,2%-ը նշել է, որ տեղյ ակ է այդ մեթոդի մասին: Տեղեկատվություն ԼԱՄ-ի մասին նրանց 53,3%-ը ստացել է բժիշկներից, 13,3%-ը` միջին բուժանձնակագմից, 10%-ը` ընկերներից, 10%-ը` հարազատներից, 13,3%-ը գանգվածային լրատվական միջոցներից (աղյուսակ 2):
Աղյուսակ 2. ԼԱՄ-ի մասին, տեղեկատվության աղբյուրները
ԼԱՄ-ի մասին տեղեկատվության աղբյուրներր |
% |
Բժիշկներ |
53,3 |
Կրտսեր բուժանձնակազմ |
13,3 |
Ընկերներ |
10 |
Հարազատներ |
10 |
Զանգվածային լրատվական միջոցներ |
13,3 |
Այն հարցին, թե ծննդաբերությունից հետո երբ կարելի է օգտագործել ԼԱՄ մեթոդր կանանց 28,1%- ը նշել են 1 ամիսր, 6,3%-ը` 3 ամիսր: Հարցվածների 25%-ը նշել է, որ ԼԱՄ-ը կարելի է օգտագործել ծննդաբերությունից 6 ե ավելի ամիս անց: Կանանց 40,6%-ր նշել են որ ԼԱՄ մեթոդր կարելի է սկսել կի-րառել ծննդաբերությունից անմիջապես հետո: Փաստորեն, րստ ստացված տվյալների, կանանց միայն 40,6%-ն է տիրապետում ԼԱՄ-ի օգտագործման ճիշտ ժամանակի մասին գիտելիքների: Մնացած կանայք, որոնք նշել են ծննդաբերությունից հետո 1,3, և 6 ամիսր որպես ԼԱՄ-ի օգտագործման սկիզբ, կազմում են կանանց այն խումբր, որր կարող է կանգնել անցանկալի հղիության փաստի առջև ծննդաբերությունից հետո վաղ շրջանում: Այն հարցին, թե ինչ պայմաններ են անհրաժեշտ ԼԱՄ-ի արդյունավետ օգտագործման համար 44,4%-ը նշել են կանոնավոր դաշտանային ցիկլը, 25,6%` բացառապես կրծքով կերակրումը, 14.8%-ը` մինչե 6 ամսեկան երեխան, 3,7%-ը դաշտանային ցիկլի բացակայությունր, 3,7%-ը` երեխայի տարքիր մինչե 1տ (աղյուսակ 3):
Աղյուսակ 3. ԼԱՄ-Ի օգտագործման համար անհրա-ժեշտ պայմանները
Պայմանները |
% |
Կանոնավոր դաշտանային ցիկլ |
44,4 |
Կրծքով կերակրում |
25,6 |
Երեխան մինչե 6 ամիս |
14,8 |
Դաշտանային ցիկլի բացակայություն |
3,7 |
Երեխան մինչե 12 ամիս |
3,7 |
Կրծքով կերակրում+դաշտանային ցիկլի բացակայություն + երեխան մինչե 6 ամիս |
- |
Ինչպես երեում է ստացված տվյալներից (աղյուսակ 3) հարցված ե ոչ մի կին չի նշել ԼԱՄ-ի արդյունավետ օգտագործման 3 հիմնական պայմանները: Ավելին, կանանց 44,4% որպես ԼԱՄ-ի արդյունավետ օգտագործման պայման նշել է կանոնավոր դաշտա-նային ցիկլը: Հարցված կանանց կարծիքով ԼԱՄ մեթոդից կարեյի է օգտվել 3-6 ամիս (44,1%), մինչե դաշտանի վերականգնվելը` 17,2%, 6 ամսից ավել` 13,8%, 1 տարի` 14,5%, մինչև երեխային հավելյալ սնունդ տալը` 10,3% (աղյուսակ 4):
Աղյուսակ 4. ԼԱՄ-ի օգտագործման տևողությունը
ԼԱՄ-ի տևողությունր |
% |
3-6 ամիս |
44,1 |
6ամսից ավել |
13,8 |
12 ամիս |
14,5 |
Մինչև դաշտանային ցիկլի վերականգնվելր |
17,2 |
Մինչև երեխային հավելյալ սնունդ տալր |
10,3 |
Ինչպես երեում է թիվ 4 աղյուսակի տվյալներից կանանց 28,3% նշում է ԼԱՄ-ի օգտագործման սխալ ժամկետ (13,8%` 6 ամիս ե 14,5%` 12 ամիս): Ուշագրավ է այն փաստը, որ հարցված կանայք ունեն բավարար գիտելիքներ կրծքով կերակրման ե դրա առավելությունների մասին: Այսպես, կանանց գերակշռող մեծամասնությունը համաձայն է այն կարծիքի հետ, որ. կրծքի կաթը «առողջ» սնունդ է երեխայի համար (89,9%), կրծքով կերակրվող երեխաները քիչ են հիվանդանում (85,5%), կրծքի կաթը օգտակար է երեխայի իմուն համակարգի համար (88,4%), կրծքով կերակրումը հարմար է (91,3%), այն ամրացնում է կապը մոր ե երեխայի միջև (86,9%), օգնում է կնոջը նիհարել հղիությունից հետո (65,2%):
Կանայք հարցվել են նաև ծննդաբերությունից 1,3 և 6 ամիս անց: Ծննդաբերությունից 1 ամիս անց կրծքով կերակրում էին կանանց մեծամասնությունը` 79,4%, որոնցից գերակշռող մեծամասնությունը` 81,8% բացառապես կրծքով: Ծննդաբերությունից 1 ամիս անց դաշտանային ցիկլը վերականգնվել էր 42%-ի մոտ: Ծննդաբերությունից հետո հակաբեղմնավորիչներ են օգտագործել կանանց 33,3%, որից գերակշռող մեծամասնությունը` 34,8%-ը ապահովիչ, 21,7%-ը` սպերմիցիդներ, 5,5%-ը` ռիթմ-օրացույցա- յին մեթոդը, 4,3%-ը` ՆԱՊ, 13%-ը` ընդհատված սեռական հարաբերություն ե ընդամենը 26,1%-ը` ԼԱՄ: 66,7% կանայք չեն օգտագործել որեէ մեթոդ` կանխելու անցանկալի հղիությունը ծննդաբերությունից հետո առաջին ամսվա ընթացքում: Նրանցից 19,3%-ը նշել է, որ չի ցանկացել օգտագործել որեէ հակաբեղմնավորիչ մեթոդ, 7,7%-ը` որ դրա կարիքը այդ ժամանակահատվածում բացակայում էր, 19,1%-ը` կերակրում էր ե հետեաբար չէր կարող հղիանալ, 11,5%-ը` որ եթե հղիանար, ապա չէր ընդհատի հղիությունը,11,5%-ը` դաշտանային ցիկլը չէր վերականգնվել, հետեաբար հակաբեղմնավորիչների օգտագործման կարիք չկար ե 11,5%-ը` չէր մտածում այդ մասին: Ծննդաբերությունից 6 ամիս անց 60,9% չէին կերակրում կրծքով ե դրա հիմնական պատճառը կաթի անբավարար քանակությունն էր: Դաշտանային ցիկլը վերականգնվել էր 50,7%-ի մոտ: 14,5% կանանց մոտ դիտվել է հղիություն` ծննդաբերությունից վեց ամիս անց:
Այսպիսով, հարցման արդյունքների անփոփումը ցույց տվեց, որ կանանց գիտելիքները ԼԱՄ մեթոդի մասին անբավարար են ե ոչ լիարժեք: Վերոհիշյալը վկայում է, որ հակաբեղմնավորիչ մեթոդների, մասնավորապես ԼԱՄ-մեթոդի մասին գիտելիքների տրամադրումը կանանց մինչե ծննդաբերությունը ե/կամ դրանից անմիջապես հետո կարող են օգնել նրանց խուսափել անցանկալի հղիությունից ծննդաբերությունից հետո վաղ շրջանում, դրանով իսկ պահպանելով կանանց վերարտադրողական առողջությունը:
Գրականութցան ցանկ
- Հայաստան: Ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտություն: 2010:
- Ռ.Հետչեր և համահեղ. Բեղմնականխման հիմունքներ:Երևան, 1999:
- Медицинские критерии приемлемости для использования методов контрацепции. 3-е изд., ВОЗ, 2005.
Կարդացեք նաև
Ըստ գրականության տվյալների (Дедов И.И., Свириденко Н.Ю., Герасимов Г.А. и соавт., 2000; Хмельницкий O.K., 2000; Блохина Т.В., 2005) վահանագեղձի հիվանդություններր ներզատիչ գեղձերի ախտաբանություն կառուցվածքում զբաղեցնում են առաջատար տեղերից մեկը` արձանագրվում է դրանց հիվանդացության կայուն աճ (Международный Чернобыльский проект...
Վերջին տարիներին նկատվում է քթի հարակից խոռոչների քրոնիկական հիվանդություններով տառապող հիվանդների քանակի զգալի աճ: Բավական է նշել, որ քթի հարակից խոռոչների քրոնիկական հիվանդություններր քթի-կոկորդի-ականջի հիվանդությունների մեջ համարվում են ամենատարածվածը Զարգացած երկրներում...
Համաձայն գրականության տվյալների (Громада Н.А., 2003) քրոնիկական տոնզիլիտով (ՔS) տառապում է բնակչության մինչև 20-40%-ը: Քմային շրջանի ավշաէպիթելային օղակի, մասնավորապես...
Օստեոպորոզր (ՕԶ) ե դրա հետեանքով առաջացած կոտրվածքներր առողջապահական կարեոր խնդիրներ են, քանզի կապված են բնակչության զգալի հատվածի հիվանդացության, հաշմանդամության, մահացության ե ֆինանսական ծախսերի հետ [1,3]...
Բեղմնականխման (ԲԿ) մեթոդների լայն տարածվածության պայմաններում, դրանց կիրառման հաճախությունր մնում է ցածր մակարդակի վրա: Միաժամանակ հղիության արհեստական ընդհատումը աշխարհի մի շարք երկրներում շարունակում է մնալ լայն կիրառում ունեցող գինեկոլոգիական միջամտություն...
Ներածություն
Հասարակության զարգացման վերջին տասնամյակները նշանավորվում են գիտատեխնիկական հզոր առաջրնթացով, ինչր հանգեցրել է շարժողական ակտիվության նվազմանը` սակավաշարժությանը, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով լուրջ խնդիր է հանդիսանում զարգացած երկրների համար...
Առողջապահության վերակառուցումը և տնտեսավարման նոր մեթոդների ներդրումները պահանջում են ինչպես ընդհանուր առմամբ բուժպրոֆիլակտիկ հաստատությունների, այնպես էլ առանձին բուժաշխատողների գործունեության վերջնական արդյունքների խոր և բազմակողմանի վերլուծություն և գնահատում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն